|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանին հրավիրել են ԱԱԾ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հակոբյանը` հավելելով որ ինքն անպայման 14:00-ին ներկայանալու է ԱԱԾ:
Ըստ Հակոբյանի ԱԱԾ հրավիրելու պատճառը երեկ ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ իր ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Ռուբեն Հակոբյանը ասել էր. «Պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում»: