|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քիչ առաջ yerkir.am-ը տեղեկություն էր տարածել, որ «Ժառանգություն» խմբակցության՝ Գյումրիում գտնվող ղեկավար Ռուբեն Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի պետ Արմեն Մալխասյանը նշեց, որ Հակոբյանին բերման չեն ենթարկել, այլ հրավիրել են բաժին, որտեղ վերջինս բացատրություն է տվել Գյումրու 34/36 տեղամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Միջադեպի հանգամանքները ճշտվում են, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Սակայն Գյումրիի ոստիկանությունից հերքել էին միջադեպի մասին լուրը` նշելով, որ իրենց մոտ մինչ այժմ ոչ ոքի չեն հրավիրել:
Հիշեցնենք, որ հիշյալ տեղամասում միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի և Ռուբեն Հակոբյանի միջև, ինչի արդյունքում հանձնաժողովի նախագահն ահազանգել է ոստիկանություն, որտեղից պատգամավորներին տարել են ոստիկանություն` բացատրություն տալու: Երկուսն էլ արդեն դուրս են եկել ոստիկանությունից: