|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սահմանային նոր զորամասի բացման արարողության ժամանակ դարձյալ քննադատել է ընդդիմությանը։
«Ես ասել եմ, որ Ադրբեջանում ինչքան, որ վատ լինի, նրանց համար այդքան էլ լավ է։ Տեսեք, թե ինչում են ուրախանում։ Ուրախանում են, որ նավթի գինը 14 դոլարի է հասել։ Ո՞վ է ուրախանում նման բանի համար։ Մեկ Հայաստանը, մեկ էլ իրենց ընդդիմություն անվանող ապազգային տարրերը։ Երբ նավթի գինը 14 դոլարի է հասնում, մարդիկ դրա պատճառով նեղություն են կրում, խնդիրներ են առաջանում, սոցիալական ոլորտում խնդիրներ կարող են առաջանալ, մեր տնտեսությունը դանդաղում է։ Բայց դա միայն նրանց օգտին է...», - նշել է Ալիևը։
Բաքվի բռնապետը նաև մեղադրել է երկրի ըննդիմությանը այն բանում, որ նրանց գործողությունների պատճառով իրենց ձեռքից «վերցրել են» հողերը։