|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքական լիրան շարունակել է աճել երեքշաբթի առավոտից՝ նախորդ օրը տեղի ունեցած կտրուկ անկումից հետո։ Այս պահին թուրքական արժույթը ամրապնդվում է գրեթե 15%-ով՝ 1 դոլարի դիմաց մինչեւ 11,37 լիրա։ Այս մասին են վկայում առցանց բորսայի առուվաճառքի տվյալները։
Թուրքական NTV հեռուստաալիքը նշում է, որ նման դինամիկա գրանցվում է ավանդատուներին փոխարժեքի տարբերությունը փոխհատուցելու և տեղական բիզնեսին խրախուսելու ՝իշխանությունների խոստումների ֆոնին։
Երեքշաբթի սակարկությունները սկսվել են 1 դոլարի դիմաց 13,5 լիրայով: Այն այս մակարդակին ամրապնդվել է նախորդ օրվա երեկոյից, որի ընթացքում իջել էր մինչև 18 լիրա 1 դոլարի դիմաց։
Լիրայի կտրուկ աճը սկսվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց փոխարժեքի անկայունությանը հակազդելու նոր ծրագրերի մասին: Իշխանությունները կփոխհատուցեն ավանդների և լիրայով ավանդների ծախսերը, որոնք կարող են առաջանալ փոխարժեքի տատանումների արդյունքում։ Ներդրողները ստիպված չեն լինի ավանդներն արտարժույթի վերածել՝ վախենալով դրանց արժեզրկումից։