|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԲՀԿ-ից մի քանի անգամ գնացած-հետ եկած ոմն պատգամավոր երեկ խոսել էր, նշելով, որ Ազգային ժողովում չկա ընդդիմություն՝ մեջբերելով ՍԴ դիմելու վերաբերյալ ԼՀԿ դիրքորոշումը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Նա գրել է. «Ուղղակի կցանկանայի փաստել, որ ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել են ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները և շուտով դիմումը կմուտքագրվի ՍԴ։ Բայց արի ու տես, որ այդ նույն դիմումի տակ ոչ միայն չկա սույն պատգամավորի ստորագրությունը, այլև մինչ օրս նա խուսափել է հայտնել հստակ դիրքորոշում ՍԴ դիմելու մասին։
Հաշվի առնելով ընտրություններից առաջ կուսակցություն բացելու, ապա որևէ մեծ կուսակցության հետ ընտրություններին մասնակցելու նրա սովորությունը, կարելի է ենթադրել, որ սույն պարոնն այսօր էլ լծվել է Ազգային ժողովի ընդդիմադիր գործընկերներին վարկաբեկելու գործին՝ ճանապարհ հարթելով իր ծառայությունների նոր գնորդների համար»։