|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրաքի քրդաբնակ Հեֆթանին շրջանում մարտերի ընթացքում զոհվել է 34 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում են քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի կենտրոնից:
Ըստ քրդական կառույցի՝ մարտիկները և հարձակվող ուղղաթիռները ռմբակոծել են Խանթուրի շրջանը: Սաբոտաժային գործողությունների արդյունքում քրդերին հաջողվել է հետ մղել թուրքական գրոհները և ստիպել նահանջել: Ոչնչացվել է երկու «Կոբրայի» ուղղաթիռ:
Թուրքական գործողությունը տևել է մի քանի օր Հանթուրում, Բեսթում, Հաքուրքում և Չելեում: Թուրք զինյալները ռմբակոծել են Գոլկա և Հաքքարի բլուրները Մետինայի շրջանում:
Քրդական ուժերը հայտնել են նաև մեկ քուրդ զինյալի մահվան մասին։