|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Չորրորդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ հունիսի 22-ին անցկացվել է ենթակա զորամասերի հրամանատարների հավաք-խորհրդակցություն։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ներկայացվել են առաջադրված խնդիրների լուծման հրամանատարական որոշումները, հաշվի առնելով զորամասերի հնարավորությունները՝ առաջարկվել են աշխատանքային նոր ուղղություններ։ Զորամիավորման հրամանատարն առանձնացրել է բացթողումները, հանձնարարականներ տվել դրանց շտկման ու առկա խնդիրների լուծման վերաբերյալ։