|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Համաձայն ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի, հուլիսի 18-22-ը 5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների ու տեղակալների հավաքներ:
Ուսումնական պարապմունքների ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվել բոլոր օղակների հրամանատարների դերակատարության, ինքնակրթության, ինչպես նաև մասնագիտական որակների բարձրացման հարցերին:
Իսկ դասախոսությունների հիմնական շեշտադրումը վերաբերել է մարտական գործողությունների վերլուծության ու գնահատման հարցերին, պաշտպանության առավել հուսալի և արդյունավետ կազմակերպման նպատակով մարտական հենակետերում ներդրված նորարարական մոտեցումներին: Ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն ամրապնդվել են գործնական պարապմունքների ընթացքում:
Ամփոփելով հրամանատարական հավաքների արդյունքները` զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը` շեշտելով պատրաստված հրամանատարի դերը զինված ուժերի զարգացման, առաջադրանքների կատարման ու մարտի վարման գործում: