|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանում մի քանի ընտանքիներ տուժել են ուժեղ անձրևի հետևանքով առաջացած սելավաջրերի հոսքից: Ինչպես տեղեկացնում են Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍ գործունեությունը համակարգող բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը եղել են Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանում՝ ուժեղ անձրևի հետևանքով սելավաջրերի հոսքից տուժած ընտանիքների կարիքների գնահատման նպատակով:
Մարզպետարանի պաշտոնյաների առաջարկությամբ նրանց են միացել նաև Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ: Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներով և քաղաքացիների հետ զրուցից պարզվել է, որ սելավաջրերի առատ հոսքից առավել շատ տուժել են չորս ընտանիքի պատանող տնակները, որոնք տեղակայված են ոչ բարենպաստ դիրքում:
Հանդիպման ավարտին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին խնդրի ներկայացումից հետո որոշում է կայացվել՝ մարզպետարանը կաջակցի ընտանիքներին հեղեղի առաջացրած խնդիրների մեղմման ու վիճակի կայունացման հարցում: