|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրի որոշմամբ` կառավարության պահուստային ֆոնդից 15 մլն դրամ կհատկացվի ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքի, վնասված պատուհանների և դռների վերանորոգման նպատակով, 20 մլն դրամ՝ մարզի Վաղարշապատ քաղաքի նոր կառուցվող մարզադպրոցի տարածքում ֆուտբոլի մարզադաշտի և վազքուղու կառուցման համար:
Հիմնավորման համաձայն՝ ս.թ. օգոստոսի 5-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ուժեղ պտտահողմի հետևանքով վնասվել են Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքը, դռները և պատուհանները, կոտրվել են դռների և պատուհաների ապակիները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ` ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին 2016թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50%-ի չափով, ինչպես նաև գույքահարկի և հողի հարկի ամբողջությամբ փոխհատուցելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ պետբյուջեով «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրի գծով սահմանված հատկացումների շրջանակում իրականացնել վերաբաշխում՝ ՀՀ Տավուշի մարզին հատկացված գումարների տնտեսումների հաշվին: