|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 22-ին, շատ կարճ արտահերթ նիստ հրավիրեց եւ երկրորդ ընթերցմամբ քննարկեց ու ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ կից օրենսդրական փաթեթը:
Օրինագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ չկար, քանի որ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում նիստին:
Հարցը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով նշեց. «Այս նախագծով առաջարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասին հանել «ուղարկվում է ՀՀ նախագահին, որը 21-օրյա ժամկետում ստորագրում է եւ» բառերը: Ստացվում է, որ ԱԺ կողմից ընդունված սահմանադրության փոփոխությունների նախագիծը 7-օրյա ժամկետում հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Այս առաջարկի էությունն այն է, որ սահմանադրական փոփոխությունների պրակտիկան չի ենթադրում այդ փոփոխությունների ստորագրման ինստիտուտ: Նախկինում եւս սահմանադրական փոփոխություններն ընդունվել, հրապարակվել են եւ մտել ուժի մեջ՝ առանց ստորագրման»:
Իր հերթին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Ես տեսա մեկնաբանություն, որ մենք ՀՀ նախագահից լիազորություն ենք ուզում վերցնել, ուղղակի տեղեկացնեմ, որ այս նախաձեռնության այդ հարվածը ինտենսիվորեն քննարկվել է ՀՀ նախագահի եւ նրա աշխատակազմի հետ: Ավելին ասեն, հենց այնտեղից են մատնանշել օրենսդրական բացը եւ առաջարկել են շտկել այն, հստակ կարգավորում մտցնել, ինչը անում ենք»: