|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս պահին ԱԺ-ում անցկացվում է ԲՀԿ խմբակցության նիստը, որին ներկայացել են կուսակցության ներկայացուցիչ նախարարները, բոլոր անդամները:
Քննարկվելու է կոալիցիայի հուշագրի տեքստը, եւ դրանից հետո միայն կորոշվի` ԲՀԿ-ն կստորագրի՞ փաստաթղթի տակ, թե՞ ոչ:
Կոալիցիոն գործընկեր-կուսակցությունների պատգամավորները գրեթե վստահ են, որ ԲՀԿ-ն կմիանա հուշագրին:
Նիստին ներկա է նաեւ Ծառուկյանը, նա ներս էր մտել հետնամուտքից:
Լրագրողներին չթողեցին մասնակցել խորհրդակցությանը, սակայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը խոստացավ, որ նիստից հետո հանդիպում կլինի լրագրողների հետ: