|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելուց հետո Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել: Այս մասին 168.am-ին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
«Բարձրագույն դատական խորհրդի կողմից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Արսեն Նիկողոսյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով»,- նշեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց՝ 2 միլիարդ դրամ գրավ կիրառելուց հետո դատավոր Արսեն Նիկողոսյանի նկատմամբ աննախադեպ հարձակում սկսվեց, ինչի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը դիմեց ոստիկանություն՝ դատավորի անձեռնմխելիությունն ապահովելու խնդրով: