|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքական պետության ցեղասպան հարձակումները՝ միջազգային նորմերի խախտմամբ շարունակվում են։ Հունիսի 21-ին Fırat գործակալությունը հայտնել է, որ թուրքական կործանիչներ ռմբակոծել են Իրաքի հյուսիսում գտնվող Իսիվ Ավա գյուղը, որը Հաֆթանին շրջանի քրիստոնեական գյուղերից է։
Ռմբակոծության հետևանքով բարեբախտաբար զոհեր չկան, սակայն բնակիչներին պատճառվել է մեծ քանակությամբ նյութական վնաս։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Թուրքիան նոր ռազմական գործողություն է ձեռնարկել Իրաքի հյուսիսում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ։ Բազմաթիվ պետություններ քննադատել են Թուրքիայի գործողությունները արաբական պետության տարածքում, սակայն Թուրքիան ավելի ինտենսիվորեն է այնտեղ ռազմական գործողություններ իրականացնում՝ խախտելով Իրաքի ինքնաշխանությունը։