|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամները վերսկսում են մարզումները: Այս մասին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
«Մարզումները վերսկսեցինք, երբ նախարարությունը թույլատրեց: Քիչ-քիչ փորձում ենք մարզավիճակ ձեռք բերել, քանի որ մոտ 2,5 ամիս չենք մարզվել, բայց հեծանվադազգահի վրա մարզիկները անհատապես մարզվում էին»,-ասել է Գյոզալյանը:
Մարզչի խոսքով` Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կկայանա նոյեմբերի 18-21ին, սակայն այս ժամկետն էլ վերջնական չէ: «Հայաստանի առաջնության անցկացման համար պետք է մարզչական խորհրդի նիստ հրավիրենք: Հնարավոր է, որ առաջնությունն անցկացնենք սեպտեմբերին, երբ մարզիչները մարզավիճակ հավաքած կլինեն»,-ասել նա:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել և չեղարկվել են միջազգային մի շարք մրցաշարեր: