|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր` հունվարի 8-ին, Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ալաշկերտ»-ը վերսկսել է մարզումները: Ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ առաջնության գարնանային հատվածին նախապատրաստվում են «Ալաշկերտ» մարզադաշտում: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, հունվարի 17-ից թիմը կսկսի նախապատրաստական այս շրջանի առաջին հավաքը: Այն կանցկացվի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում և կտևի մինչև հունվարի 29-ը:
Նշենք, որ թիմի լեգեոներներ Հեբեր Արաուխոն և Սեկու Ֆոֆանան խաղընկերներին կմիանան հունվարի 12-ին: