|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ նոր ժամկետով կառաջադրվի նախագահական ընտրություններում, եթե Սահմանադրության համապատասխան փոփոխություն արվի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկրի ղեկավարն ասել է «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին» ծրագրի շրջանակում տված հարցազրույցի ժամանակ:
«Ես ինձ համար դեռ ոչինչ չեմ որոշել: Չեմ բացառում առաջադրվելու հնարավորությունը, եթե դա սահմանադրությամբ հաստատվի: Տեսնենք, հետագայում պարզ կլինի»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ ՌԴ ղեկավարը բոլոր պաշտոնյաներին կոչ է արել հիմա չսկսել իրեն փոխարինող թեկնածու փնտրել, այլ զբաղվել իրենց անմիջական գործով: «Աշխատել է պետք, ոչ թե հաջորդների փնտրել»,- ասել է Պուտինը:
«Անկեղծորեն կասեմ. եթե համապատասխան փոփոխություն չլինի Սահմանադրությունում, երկու տարուց, ես դա գիտեմ սեփական փորձով, արդեն նորմալ աշխատանքի փոխարեն իշխանության շատ մակարդակներում հնարավոր իրավահաջորդների փնտրտուքներ կսկսվեն»,- մեկնաբանել է նախագահը: