|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մինեապոլիսի այն վայրում, որտեղ սպիտակամորթ ոստիկանը սպանել էր աֆրոամերիկացի կրկնահանցագործ Ջորջ Ֆլոյդին, հարյուրավոր մարդիկ են հավաքվում, որպեսզի մասնակցեն, այսպես կոչված, վերածննդի ծիսակատարություններին. ըստ Yerkir.am–ի` տեղեկացնում է Interfax.ru-ն:
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով` բողոքական հարանվանությունների և նոր կրոնական շարժումների ներկայացուցիչները պնդում են, որ Ֆլոյդի մահվան վայրում իբր «հրաշքներ» են տեղի ունենում:
«Վայրը, որտեղ սպանվել է Ֆլոյդը, վերածվում է եկեղեցու»,- հայտարարել է քրիստոնեական Global Revival Harvest կազմակերպության ղեկավար Ջոշուա Լինդքվիսթը, որին մեջբերել է The Christian Post-ը:
Քրիստոնեական հավաքների մասնակիցները համարում են, որ «վերածննդի ծառայությունները» բողոքի յուրահատուկ, նոր տիպի ակցիաներ են: Ֆլոյդի մահվան վայրում լոգարան են տեղադրել, որում մկրտության նման ծիսակատարություն է իրականացվում: