|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի նախատեսում այցելել Մինեապոլիսում ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի հրաժեշտի արարողությանը. այս մասին գրում է Интерфакс-ը՝ Bloomberg-ին հղումով։
Նշվում է, որ Ֆլոյդի հիշատակին մի քանի արարողություններ են անցկացվելու: Հինգշաբթի դրանք տեղի են ունեցել Մինեապոլիսում և Նյու Յորքում, իսկ հանգստյան օրերին կանցկացվեն Հյուսիսային Կառոլինա նահանգի Ռայֆորդ քաղաքում, երկուշաբթի՝ տեխասյան Հյուսթոնում:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները բռնել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու ընթացքում ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին փաստը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: