|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայունացել է նոր տիպի կորոնավիրուսի հաստատվող դեպքերի քանակը. այս մասին հայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը՝ Twitter-ի իր պաշտոնական էջում:
Նա նշել է՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգներում միջին հաշվով COVID-19-ի 20 հազար նոր դեպք է գրանցվում, այն դեպքում, երբ ապրիլին այդ ցուցանիշը 30 հազար էր կազմում:
Բացի այդ, կորոնավիրուս է հայտնաբերվել «թեստավորված ամերիկացիների ավելի քիչ քան 6% -ի մոտ», - գրել է Փենսն ու հավելել՝ հոսպիտալացումների թիվը նույնպես նվազում է:
Հիշեցնենք՝ ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, ԱՄՆ-ում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսի 2,162,785 դեպք: