|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ֆուտբոլի Եվրոպայի հոբելյանական առաջնությունը, որը հետաձգվել էր մեկ տարով, կանցկացվի 12 քաղաքներում, ինչպես պլանավորված էր նախապես: Այս մասին պաշտոնապես հայտարարել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Եվրո-2020-ը մեկ տարով հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Բոլոր հյուրընկալող քաղաքները տվել են իրենց համաձայնությունը հաջորդ տարվա համար:
Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: Այն կմեկնարկի 2021 թվականի հունիսի 11-ին և կեզրափակվի հուլիսի 11-ին: