|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«Ի դեպ, որպես իրավաբան ու քաղաքացի, ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող կալանավորվել որեւէ դեպքում: ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը կատարվում է բացառապես Հատուկ քննչական ծառայության կողմից, իսկ այս դեպքում մեղադրանքի որոշումը կայացրել է եւ կալանավորելու միջնորդությունը դատարան ներկայացրել է ԱԱԾ քննիչը:
Այսինքն՝ բոլոր քննչական գործողությունների արձանագրությունները, բոլոր ենթադրյալ ապացույցները եւ դատավարական որոշումները ապօրինի են եւ չեն կարող օգտագործվել Գ.Ծառուկյանի դեմ (տես ՀՀ քր.դատ.օր-ի 190 հոդվածի 6 եւ 10 մասերը եւ 105 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը)»: