|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ժամանակակից աշխարհի շատ ժողովուրդներ ստիպված կլինեն ծնկի գալ իրենց իշխողների, պետությունների և հասարակության վայրագությունների համար. այս մասին հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին:
«Այսպես, սպիտակամորթ ամերիկացիները պետք է ծնկի գան ոչ միայն աֆրոամերիկացիների առջև, այլև նրանց ոչնչացրած հնդկացիների: Բրիտանացիները `հնդիկների, չինացիների, աֆրիկացիների առաջ: Բելգիացիները՝ աֆրիկացիների, հատկապես Կոնգոյի ժողովրդի առջև: Ֆրանսիացիները`աֆրիկացիների, վիետնամցիների: Գերմանացիներն ու ճապոնացիները ամբողջ աշխարհի առջև: Թուրքերը՝ քրդերի և հայերի առջև: Արաբներ՝ քրդերի: Լեհերը, շվեդները, ֆրանսիացիները, գերմանացիները, մոնղոլները՝ ռուսների առաջ: Պարսիկներ`հարևան ժողովուրդների առջև:
Քաղաքական նկատառումներից ելնելով, չինացի այն պաշտոնյաները, ովքեր «մշակութային հեղափոխության» տարիներին ոչնչացրել են իրենց համաքաղաքացիներին, պետք է ծնկի իջնեն: Ռուս բոլշևիկները պետք է ծնկի գան ռուս ժողովրդի առջև այն փաստի համար, որ խորհրդային ռեժիմի 73 տարում նրանք այդքան մեծ տառապանք ու վիշտ բերեցին:
Դա կլինի մի տեսակ խոստովանություն և քավություն միլիոնավոր մարդկանց ոչնչացման համար», - գրել է Ժիրինովսկին։