|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Вечер с Владимиром Соловьевым» հաղորդման հատուկ թողարկումը երեկ անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը:
Ծրագրի շրջանակում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին խիստ քննադատել է Թուրքիային` հանկարծ «հիշելով», որ Թուրքիան պատմության ողջ ընթացքում միշտ ատել է Ռուսաստանին և գործել նրա դեմ:
Նա նաև առաջարկել է Թուրքիայի վերջը տալ ուրիշի ձեռքով և հիշեցրել է Հայաստանի արևմտյան տարածքների մասին:
«Թուրքիայի հարցերը պետք է լուծել, անել դա ուրիշի ձեռքով: Հայերն ատում են թուրքերին, եթե մենք նրանց թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան տարածքները, նրանք հաճույքով կազատագրեն: Հայերը դա արդեն արել էին 1918-ին, սակայն Մոսկվան չօգնեց, նորից անցավ Թուրքիայի կողմը»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Քրդերը, նրա խոսքերով, նույնպես սպասում են ՌԴ-ի օգնությանը, եթե ՌԴ-ն ճանաչի նրանց անկախությունը, իսկ նրանց թիվը հասնում է 20 միլիոնի, և մայրաքաղաքն արդեն հայտնի է` Դիարբեքիրը, այդպիսով Արևելյան Անատոլիան կդադարի որպես այդպիսին գոյություն ունենալուց: «Արդյունքում` կունենանք անկախ Քրդստան և Մեծ Հայաստան»»,- ասել է Ժիրինովսկին: