|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իսրայելի կառավարությունը որոշել է Գոլանի բարձունքներում կառուցվող նոր բնակավայրը կոչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով. այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
2019-ի ապրիլին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հռչակագիր, որով ճանաչում էր Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, որոնք նախկինում պատկանել էին Սիրիային, սակայն օկուպացվել էին Իսրայելի կողմից:
«Այսօր մենք Գոլանի բարձունքներում կսկսենք Ռամաթ-Թրամփ բնակավայրի կառուցումը, որի նկատմամբ Իսրայել ինքնիշխանություն ճանաչել էր նախագահ Թրամփը», - հավելել է Նեթանյահուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում մեկնաբանել է այն լուրերը, որ Գոլանի բնակավայրերից մեկը իր անունով է կոչվել:
Ամերիկյան առաջնորդը շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ով ներկա է գտնվել ցուցատախտակի բացման արարողությանը, որտեղ տեղ կգտնի Թրամփի բարձունքներ բնակավայրը:
«Շնորհակալ եմ Նեթանյահուին և Իսրայելին այս մեծ պատվի համար», - գրել է Թրամփը: