|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին և կարող է վատթարացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է ТАСС-ը:
«Ցավոք, դա կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության… Նման բաները միայն կվատթարացնեն իրավիճակը»,- մասնավորապես ասել է նա:
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, ինչի մասին հայտարարվել էր Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը Թրամփն այդ մասին որոշում է ստորագրել։