|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
«52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձրունքների նկատմամբ, որոնք չափազանց կարևոր ստրատեգիական նշանակություն ունեն Իսրայելի անվտանգության և տարածաշրջանում կայունության պահպանման համար»,- գրել է նա:
Գոլանի բարձրունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արևելքում, որի մի մասը վերահսկում է Իսրայելը, մի մասն էլ` Սիրիան: Մինչև 1967թ-ը այդ տարածքը գտնվել է Սիրիայի կազմում, սակայն 6-օրյա պատերազմի արդյունքում այդ տարածքը զբաղեցրեցին իսրայելական զինվորականները:1974թ-ին Գոլանի բարձրունքերում հայտնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները, որոնք այնտեղ գործեցին մինչև 2013թ-ը: