|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2019թ․ դեկտեմբերից Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը սնանկությունից պաշտպանվելու գործընթաց էր սկսել Կանադայի առևտրային դատարանում։ 2020թ-ի մայիսի 4-ին, դատարանը հանել է սնանկությունից պաշտպանող արգելանքն ու թույլ տվել, որ ընկերության պարտատերերից շվեդական ՍԷԿ-ը՝ պետական արտահանումների վարկավորման գործակալությունը կամ դրա ֆինանսական գործակալ ING բանկն, ինչպես նաև բրիտանական Կատերպիլարի Ֆինանսական ծառայություններ ընկերությունն օգտվեն Լիդիանի հետ կնքված իրենց համաձայնագրով լիազորված իրավունքից և ստիպեն ընկերությանը պարտավորությունների կատարում՝ ինչը նշանակում է տրված գույքի կամ դրան համարժեք ակտիվների վերադարձ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:
Այդպիսի գործընթաց հնարավոր է լինում սնանկության ժամանակ։
Տեղեկացնենք նաև, որ Լիդիան Ինթերնեյշնլը հունիսի 1-ին տարածել է հաղորդագրություն, որ այլևս անկարող է հրապարակել ֆինանսական հաշվետվություններ, ինչն արժետոմսերին վերաբերող կանադական օրենսդրությունը չկատարելու հայտարարություն է։