|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցները կոտրել են Բեր-պարկում տեղադրված Քրիստափոր Կոլումբոսի արձանը և այն նետել լիճը. այս մասին հայտնում է WRIC հեռուստաալիքը:
Մասնավորապես, հունիսի 9-ի երեկոյան ցուցարարները երեք պարանի օգնությամբ կարողացել են պատվանդանի վրայից գցել արձանը և տեղափոխել մոտակա ջրանցք. նրանք Կոլումբոսին գցել են ջուրը: Ըստ ականատեսների՝ ակցիան նախապես ծրագրված չէր, բայց ցուցարարները բազմիցս կոչ են արել իշխանություններին հանել հուշարձանը:
Հիշեցնենք՝ ոստիկանության կողմից Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով սկսված անկարգությունները և բողոքի ցույցերը չեն դադարում Միացյալ Նահանգներում: Ռիչմոնդում ցուցարարները քաղաքական և ռազմական գործիչների բազմաթիվ հուշարձաններ են փչացրել, որոնց թվում են Ռոբերտ Լիի և Ջեֆերսոն Դևիսի արձանները: