|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ոստիկանությունը Իտալիայի կենտրոնական մասի Աբրուցո շրջանում հայտնաբերել է Փարիզի «Բատակլան» թատրոնից գողացված դուռը, որի վրա բրիտանացի նկարիչ Բենքսին գրաֆիթի էր նկարել՝ ի հիշատակ 2015 թվականի ահաբեկչության. այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը։
Մասնավոևապես, նշվում է՝ գրաֆիթին պատկերում է սպիտակ հագուստով մի աղջկա, որը սգում է ողբերգական իրադարձության զոհերի համար: 2019 թվականի սկզբին անհետացած նկարը գտնվել է Տերամո բնակավայրում: Այն ժամանակ «Բատակլան» թատրոնի դերասանները թվիթերյան գրառմամբ հայտնել էին, որ Բենքսիի աշխատանքը, որը հիշատակի խորհրդանիշ էր դարձել և պատկանում էր բոլոր փարիզեցիներին և աշխարհի բնակիչներին, իրենցից գողացվել է:
Հավելվում է՝ գրաֆիթին հայտնաբերվել է մարզային դատախազի՝ ոստիկանության և ֆրանսիացի քննիչների հետ համատեղ իրականացրած հետաքննության արդյունքում։ Ըստ տեղի ոստիկանական գրասենյակի ղեկավարի՝ իրավապահները լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն հունիսի 11-ին: