|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Անթալիայի հյուրանոցում իրավապահները ձերբակալել են«Իսլամական պետություն» խմբավորման 3 ենթադրյալ ահաբեկչի, որոնք կարող են կապված լինել Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ. հայտնում է Газета ру-ն:
Dogan գործակալության տվյալներով՝ ծնունդով Մարոկկոյից` 26-ամյա Ահմեդ Դահմանին ձերբակալվել է նոյեմբերի 20-ին: Հենց նա է զբաղվել վայրերի ընտրությամբ, որտեղ իրականացվել են հարձակումները։
Մյուս երկուսը՝ Ահմեդ Թահիրն ու Մուհամեդ Վերդը, պետք է հանդիպեին Դահմանիի հետ ու քննարկեին նրա անվտանգ վերադարձը Սիրիա։
Նշվում է, որ նրանք Թուրքիայի սահմանը հատել են կեղծ անձնագրերով։