|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության համակարգում արշալույսները դեռ խաղաղ են։ ՀՀ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ով Նիկոլ Փաշինյանի համադասարանցին է, համակարգի ղեկավար նշանակվելուն պես մինի-հավաք է կազմակերպել համակարգի ղեկավար պաշտոնյաների հետ եւ հայտարարել, որ չի շտապելու կադրային ջարդ իրականացնել, կառաջնորդվի նրանց կատարած աշխատանքով, նոր կորոշի՝ ով պետք է մնա, ով՝ գնա, կամ որ դեպքերում պետք է ձեռնարկվեն կադրային փոխատեղումներ։
Հրահանգել է նաեւ՝ շարքային քաղաքացիներին միայնակ չթողնել փողոցում եւ մոռանալ կոշտ միջոցները։ «Ղազարյանը համակարգի հնաբնակներից է եւ հայտնի է որպես տղամարդ տղա, ով չի հանդուրժում հատկապես մուտիտը»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում