|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսպանիայի ֆուտբոլի 2-րդ լիգայում այսօր կայացել է հետաձգված «Ռայո Վալյեկանո» - «Ալբասետե» հանդիպումը: Այն ավարտվել է տանտերերի նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը խփել է պերուացի Ադվինկուլան:
Թիմերի մինչև առաջին խաղը կայացել էր անցած տարվա դեկտեմբերի 15-ին, սակայն անավարտ էր մնացել տանտերերի երկրպագուների անվայել պահվածքի պատճառով (նրանք անընդհատ ֆաշիստ են բղավել, երբ գնդակը հայտնվել է հյուրերի ուկրաինացի ֆուտբոլիստ Ռոման Զոզուլյայի մոտ): «Ալբասետեի» ֆուտբոլիստները հրաժարվել են շարունակել խաղը, և այն ընդհատվել էր 35-րդ րոպեին:
Նշենք, որ «Ռայո Վալյեկանո» - «Ալբասետե» հանդիպումն առաջին ֆուտբոլային խաղն է Իսպանիայում կորոնավիրուսի պանդեմիայի տարածումից հետո: Լա Լիգայի առաջնությունը կվերսկսի վաղը, հունիսի 11-ին, «Սևիլյա» - «Բետիս» անդալուզյան դերբիով: