|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կմեկնարկի գերմանական Բունդեսլիգայի հերթական մրցաշրջանը: Առաջին տուրի մեկ հանդիպում տեղի կունենա այսօր: Գործող չեմպիոն «Բավարիա»-ն սեփական հարկի տակ կմրցի «Համբուրգ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: Վաղը` օգոստոսի 15-ին Երևանի ժամանակով 17:30-ին տեղի կունենան հետևյալ հանդիպումները:
«Աուսբուրգ»-«Հերտա»
«Բայեր Լ.»-«Հոֆենհայմ»
«Դարմսթեդ»-«Հանովեր»
«Մայնց»-«Էնգոլսթեյդ»
«Վերդեր»-«Շալկե»
Օրվա վերջին հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կմրցի «Բորուսիա Մ.»-ի հետ:
Տուրի վերջին երկու հանդիպումները կկայանան կիրակի օրը:
17:30` «Վոլֆսբուրգ»-«Այնթրախտ»
19:30` «Շտուտգարտ»-«Քյոլն»
Բունդեսլիգայի Youtube-յան ալիքը նոր մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ պատրաստել է տեսանյութ: