|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Հունաստանի քննադատություններին՝ Ստամբուլում Սբ. Սոֆիայի տաճարը դարձյալ մզկիթի վերածելու իր որոշման վերաբերյալ. այս մասին Էրդողանը հայտարարել է TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ժողովրդավարական պետություն է, և Թուրքիայում կա խորհրդարան, ով պետք է կայացնի նման որոշումներ: Նա հայտարարել է, որ իր երկիրը չպետք է որևէ մեկից թույլտվություն խնդրի:
«Մենք սպասում ենք Պետական խորհրդի որոշմանը և գործելու ենք ըստ դրա», - նշել է Էրդողանը՝ հավելելով, որ Հունաստանը պետք է իմանա իր տեղը:
Նշենք, որ երիրի պետխորհուրդը հուլիսի 2-ին կհրապարակի որոշումը 1453 թ. մզկիթի վերածված, իսկ 1934 թ. թանգարան դարձած տաճարը դարձյալ մզկիթ դարձնելու վերաբերյալ։