|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուների քննադատությանը:
«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչն եմ սխալ արել: Եթե ես մտածեի խոշոր գումարի մասին, ապա «Շախտյոր»-ից կտեղափոխվեի ոչ թե «Բորուսիա», այլ «Անժի», սակայն դա պետք չէր ինձ, քանի որ ես ցանկանում եմ առաջադիմել»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Bild»-ը:
Հիշենենք, որ դորտմունդյան թիմի երկրպագուները հայ ֆուտբոլիստին մեղադրում էին այն բանի համար, թե Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել գումարի համար: