|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ-ն և Ռուսաստանը նախնական համաձայնության եկել նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին:
Նա նշել է. «Այսօր մենք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ռյաբկովի հետ պայմանավորվեցինք հունիսին միջուկային զենքի շուրջ բանակցությունների անցկացման ժամի ու վայրի վերաբերյալ», ու հավելել Չինաստանին առաջարկվել է մասնակցել բանակցություններին:
Իր հերթին թեմային անդարադարձել է նաև ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ ԶԼՄ-ն մեջբերել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինի խոսքերը, նշելով՝ Պեկինից հայտարարել են, որ չեն ծրագրում մասնակցել բանակցություններին:
Վերջինս ասել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք մեր դիրքորոշման մասին: Չինաստանը մտադիր չէ մասնակցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ այսպես կոչված եռակողմ բանակցություններին զինաթափման վերաբերյալ»։