|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտը չի ակնկալում միջազգային զբոսաշրջիկների այցելություն աշնանից շուտ: Երկրի կառավարությունը, քննարկելով ոլորտի հնարավոր վերաբացման հարցերը, որոշել է մշակել ծրագիր միջազգային զբոսաշրջիկներին ընդունելու համար, սակայն պարզ չէ, թե երբ դա հնարավոր կլինի: Ժամկետներ առայժմ չեն նշվում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Եգիպտոսում ոլորտի կառույցները հայտարարել են՝ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, միջազգային զբոսաշրջային ուղղությունը վերագործարկելը հնարավոր կլինի սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին: Հույս են հայտնել, որ այդ ընթացքում աշխարհում կստեղծվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Եթե դա ավելի վաղ հաջողվի, ապա հնարավոր կլինի ոլորտի վերաբացման ժամկետներն առաջ բերել:
Փորձագետները նշում են, որ Եգիպտոսը կարող է առաջարկել ցածր գներ՝ զբոսաշրջիկներին գրավելու համար: Ամեն դեպքում թե´ իշխանությունները, թե´ հյուրանոցները չեն ցանկանում ռիսկի գնալ: Նույնիսկ եթե միջազգային ավիափոխադրումը վերականգնվի հուլիս, օգոստոս ամիսներին, միևնույն է, զանգվածային զբոսաշրջության մասին դեռ խոսք չի կարող լինել: