|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մի շարք երկրների կողմից դեպի Եգիպտոս թռիչքները ժամանակավորապես դադարեցնելու պատճառով այդ երկիրը կկրի մոտ 500 մլն դոլարի վնաս: Այդ գումարում ներառված են նաեւ հյուրանոցներում ամրագրումների չեղարկման պատճառով կրած վնասները:
Նշվում է, որ եթե տվյալ հարցը մի քանի օրվա ընթացքում չլուծվի, Եգիպտոսը 1 տարում կկրի 2 մլրդ դոլարի վնաս:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, բացի Ռուսաստանից դեպի Եգիպտոս թռիչքները դադարեցրել են նաեւ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Նիդերլանդները, աշխարհի խոշորագույն մի շարք ավիափոխադրողներ` Air France, Lufthansa, Flydubai, Air Arabia, Emirates Airlines եւ այլն: