|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Մայիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 42-ամյա Սարգիս Ս․-ն և հայտնել, որ գիշերը իր 5 մոզիներին անասնագոմից գողացել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում Սարգիս Ս․-ն ոստիկաններին ու պարեկներին հայտնել է, որ ժամը 00։00-ից մինչև 08։00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել Կարբի գյուղում գտնվող իրենց տանը կից անասնագոմ և այնտեղից գաղտնի հափշտակել թվով 5 խոշոր եղջերավոր անասուներ՝ պատճառելով 2 մլն 500 հազար դրամի վնաս։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ Սարգիս Ս․-ի թվով 5 խոշոր եղջերավոր անասունները նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում դուրս են եկել մետաղական ցանկապատի տարածքից և գնացել անհայտ ուղղությամբ, իսկ ժամը 10։00-ի սահմաններում հայտնաբերվել են նույն գյուղի բնակիչ 69-ամյա Մելիքսեթ Մ․-ին պատկանող անասնագոմում, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 02։30-ին իր տան բակում նկատել է կորած անասուններին և դրանց տեղավորել իր անասնագոմ՝ տիրոջը հայտնաբերելու նպատակով։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։