|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 4-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ինչպես Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել բուժանձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ խնդրահարույց հարցերն ու դրանց լուծման ուղիները, իրականացվող հակահամավարակային միջոցառումները:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շրջել է հոսպիտալի տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, համապատասխան ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին: