|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
Խորհրդարանի ղեկավարը եղել է վերակենդանացման բաժանմունքում, հետաքրքրվել բուժվող զինծառայողների առողջական վիճակով՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Վահան Գեւորգյանն Արա Բաբլոյանին ներկայացրել է հիվանդանոցի առկա հնարավորությունները, բուժսպասարկման կազմակերպման ընթացքը:
Ազգային ժողովի նախագահը զրուցել է նաեւ զինվորներին տեսակցող ծնողների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել մատուցվող բուժծառայությունների որակի, անձնակազմի հոգատարության եւ հիվանդանոցային պայմանների համար: Որպես բժիշկ-վիրաբույժ՝ Արա Բաբլոյանն իր հերթին ընդգծել է, որ զինվորներին մատուցվող բուժծառայության որակը մշտապես պետության ուշադրության առանցքում է եւ ուրախությամբ փաստել, որ այդ առումով դրական փոփոխություններն ակնհայտ են: