|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկվանից մեզ հաջողվեց հասկանալ մեր պրոբլեմի ծավալը եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք ի հեճուկս աղմուկ-աղաղակի մասնակցեցին երեկ եւ այսօր հանրային վերահսկողության ֆլեշմոբին: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր արդեն, երբ արձանագրեցինք խախտումներ ամենատարբեր տեղերում, ես համարում եմ, որ մեզ հաջողվեց իրականացնել փոքրիկ մինի-հեղափոխության, քանի որ տեսանք կարգապահության առնվազն տեսանելի փոփոխություն: Մտադիր եմ շարունակել այդ գործընթացը: Ամեն օր մեր իմ ֆեյսբուքի էջում կլինի լայն արձագանք դրան: Սրանով սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձեւավորումը, որը առաջիկայում ամենօրյա աշխատանքով կկատարվի»: