|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումների շարքում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների և ՀՅԴ Հայաստանի մարզային կառույցների կողմից շարունակվում է սոցիալական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում մայիսի 31-ին ՀՀ Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի շրջանների 150 ընտանիքների տրամադրվեցին մեծաքանակ պարենամթերք, մաքրման, ախտահանիչ և այլ պարագաներ:



Ծրագիրն իրականացվել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպության (ՀԱՍԿ) հանգանակած դրամական միջոցներով և փուլային եղանակով շարունակվելու է ՀՀ այլ մարզերում և շրջաններում։