|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարդիկ Շոտլանդիայում արդեն նորից կարող են հանդիպել ընկերներին, քանի որ երկիրը 66 օր հետո սկսում է թեթևացնել կորոնավիրուսի պատճառով կիրառած սահմանափակումները. այս մասին գրում է BBC-ն:
Մասնավորապես, նոր կանոնների համաձայն՝ երկու տարբեր ընտանիքներից մարդիկ կարող են դրսում հանդիպել՝ 2 մետր հեռավորություն պահպանելով: Միաժամանակ 8 հոգուց ավելի մարդկանցով հավաքները չեն թույլատրվում, և մարդիկ չեն կարող գնալ մեկ ուրիշի տուն:
Այս առնչությամբ երկրի Առաջին նախարար Նիկոլա Սթարջենը շեշտել է, որ մարդիկ պետք է հնարավորինս տանը մնան: Շոտլանդիան կարանտինի մեջ է մարտի 23-ից սկսած և սահմանափակումների մեծ փոոխություններ չէր արել: