|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական միջուկային ծրագրի երկու ղեկավարների նկատմամբ. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
«Ես պատժամիջոցներ եմ սահմանում Մաջիդ Ագաիի և Ամջադա Սազգարի նկատմամբ։ Գիտնականները թող ընտրեն՝ շարունակեն աշխատել խաղաղ միջավայրում թե ռիսկի դիմել և հայտնվել պատժամիջոցների տակ», - գրել է Պոմպեոն իր թվիթերյան էջում։
Պոմպեոն մանրամասնել է, որ պատժամիջոցների պատճառը գիտնականների կողմից մասսայական ոչնչացման զենքի ստեղծումն է։
Ըստ Պոմպեոյի՝ Սազգարը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն է, ով պատասխանատու է ուրանի հարստացման համար։
Ագաին նույնպես համարվում է վերոնշյալ կազմակերպության անդամ և ղեկավարում է դրա դուստր կազմակերպություններից մեկը։