|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգի Մ-4 ավտոմայրուղու մոտակայքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Թելեգրամյան Directorat4 ալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում են տեղի ունեցած պայթյունները։
Պայթյունների հետևանքով երկու թուրք զինծառայող վիրավորում են ստացել։ Տարածքից նրանց դուրս բերելու համար Թուրքիայից ուղղաթիռներ են ժամանել։
Սակայն ավելի ուշ «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի ՊՆ-ին հղում անելով, տեղեկություն տարածեց, որ զինծառայողներից մեկը՝ լեյտենանտ Ջանբերթ Թաթարը մահացել, իսկ երկրորդ զինծառայողի մասին տեղեկություն դեռևս չկա։