|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2020 թվականի մայիսի 26-ին, ժամը 16-ի սահմաններում դժբախտ պատահարի հետևանքով, Հրազդան-Չարենցավան հատվածի կոնտակտային ցանցում պլանային աշխատանքների կատարման ընթացքում, զոհվել է Հարավկովկասյան երկաթուղու Ենթակառուցվածքի տնօրինության Էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման ձեռնարկության էլեկտրամեխանիկ Գ.Կ-ն. այս մասին հայտնում են ՀԿԵ-ից։
Ներկայումս պարզվում են դեպքի պատճառներն ու մանրամասները, դեպքի վայրում աշխատում են մասնագետներ:
Հարավկովկասյան երկաթուղին իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին և իր կողմից զոհվածի ընտանիքին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը (և բարոյահոգեբանական, և նյութական):