|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Քիչ առաջ մահացած վիճակում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրան բուժօգնություն ցուցաբերել հնարավոր չէր, կենսաբանական մահն արդեն վրա էր հասել։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ևս փոխանցեց, որ 20-ամյա երիտասարդին Գյումրի ԲԿ են տեղափոխել մահացած վիճակում, քննություն է կատարվում մահվան հանգամանքները պարզելու համար։ Նա Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս է եղել, այժմ հարցաքննվում են նրա հետ ֆուտբոլ խաղացողները։