|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Դերասանը պետք է լավ ապրի, բեմի վրա խաղալիս նրա աչքերում չպետք է մատնաքաշներ լինեն. այսօր «Լոֆթ»-ում կազմակերպված հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց դերասան Հրանտ Թոխատյանը:
Նա նշեց, որ իրեն հաճախ են ասում, թե իր ներկայացումները կոմերցիոն են, իսկ թե դրա մեջ ի՞նչ վատ բան կա, ասողներն էլ չեն կարողանում բացատրել: «Քննադատությունները, որոնք վերաբերում են իմ անձին կամ քաղաքական դիրքորոշմանը, ես կարող եմ ընդունել կամ բանավիճել դրանց շուրջ, բայց մասնագիտական տվյալներին վերաբերող քննադատությունները չեմ ընդունում: Դրանք չեմ ընդունում, որովհետև, իմ կարծիքով, չկա որևէ քննադատ, ով իմ արածին հավասարազոր կարող է քննադատություն հնչեցնել: Ցավոք, այսօր չունենք նման մասնագետներ»,- ասաց Թոխատյանը:
Ըստ նրա` դերասանը պետք է լինի կուշտ, լավ ջուր խմած, իսկ ինստիտուտներում սովորեցնում են հակառակը, թե դերասանը պետք է աղքատ լինի, վիզը` ծուռ: Թոխատյանի կարծիքով` արվեստագետը կարող է լավ ապրել իր գործով էլ: «Ասում են` նորմալ մարդը չի կարող արվեստով զբաղվել: Ո՞վ է ասում: Ես թատրոն եմ կառուցում, դպրոց կբացեմ` իմ ուժերով, ոչ մեկի օգնության կարիքը չունեմ»,- ասաց դերասանը: